ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաթեթներով թմրամիջոցով լողափ էր եկել. ոստիկանության բացահայտումը

Ամռանը հատկապես հանգստի գոտիներում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացիների վարք ու բարքին առավել ուշադիր են, ծառայության մեջ զգոն, ինչն առանձնակի կարեւոր է թե՛ հասարակական կարգի ապահովման եւ թե՛ հանցագործությունների բացահայտման գործում: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ օգոստոսի 8-ին ոստիկանության Սեւանի բաժնի ՊՊԾ դասակի եւ ոստիկանության զորքերի ծառայողները թմրանյութ հայտնաբերեցին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ժամը 18-ի սահմաններում ոստիկանները համատեղ ծառայություն կատարելու ընթացքում, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Սեւանա թերակղզու հարավային լողափից բաժին բերման ենթարկեցին Դվին գյուղի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված:

Ըստ 35-ամյա տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել եւ պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից` ծխելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ