Միլիոն դոլարանոց արցունքներ․ Մեսսիի թղթե թաշկինակը վաճառքի կհանվի

Թղթե թաշկինակը, որը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին օգտագործել է «Բարսելոնային» հրաժեշտ տալու ասուլիսի ժամանակ, կվաճառվի 1 միլիոն դոլարով։ Վաճառքի հայտարարությունը հրապարակվել է Mercado Libre կայքում։

Հիշեցնենք` կատալոնական թիմի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև ելույթ ունենալիս արգենտինացին չկարողացավ զսպել արցունքները։

Օգոստոսի սկզբին «Բարսելոնան» հայտարարել էր, որ Լիգայի ֆինանսական սահմանափակումների պատճառով անհնար է երկարաձգել պայմանագիրը «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ