Ապօրինի հատված ծառեր. հասցված վնասի չափը գերազանցել է 900.000 ՀՀ դրամ

Ս.թ. օգոստոսի 13-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ապօրինի հատված բոխի, հաճարենի, ուռենի տեսակի թվով 39 ծառ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 900.000 ՀՀ դրամը։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Քաղաքականություն