Կապանում ոսկյա զարդերի խանութ են թալանել

Դիմավորված անձը Կապանում ոսկյա զարդերի խանութ է թալանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ 

Ըստ կայքի` օգոստոսի 13-ին Կապանի բնակիչ Սյուզաննա Գ.–ն ոստիկանություն է զանգել և հայտնել, որ ժամը 14։25-ի սահմանում Հունան Ավետիսյան փողոցի 1/Ա հասցեում գործող, իր անվամբ ԱՁ-ի ոսկյա զարդերի խանութ է մտել դիմակավորված անձը, սպառնացել է զենքի նմանվող առարկայով և խանութից հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր։

 

Նշված վայր են մեկնել իրավապահները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, զենքի նմանվող առարկան և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Սյուզաննա Գ.-ի ահազանգի փաստով քրգործ է հարուցվել։

 

Քաղաքականություն

Պատահարներ