Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 3 ավտոմեքենա է բախվել

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «Nissan Tiida», «КамАЗ» և «ЗИЛ» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Քաղաքականություն

Պատահարներ