Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կան վիրավորներ

Oգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Խաչաևը իր վարած BMW X5 մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել մի քանի ծառեր և գլխիվայր շրջվել։ 


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ․ Խաչաևն ու ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Դմիտրի Թեմուրյանը, 26-ամյա Կորյուն Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։  

Քաղաքականություն

Պատահարներ