Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ ВАЗ 21010-ը բախվել է տաղավարին․ կա զոհ

Երեկ, օգոստոսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է տաղավարի։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։  
 

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան  տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քաղաքականություն

Պատահարներ