Ողբերգական վթարից մահացածները հայր և որդի էին. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ տրակտորը, Լոռու մարզի Շնող գյուղի Թբախլուտ հանդամասում, ընկել է ձորակը․ Տրակտորավարն ու ուղևորը մահացել են. 

«Օգոստոսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 54-ամյա Ջանիբեկ Բոշյանը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, Լոռու մարզի Շնող գյուղի Թբախլուտ հանդամասում հետընթաց կատարելիս ընկել է 20 մ խորությամբ ձորակը․ նա և 17-ամյա որդին՝ Գևորգ Բոշյանը, մահացել են: 
Կատարվում է նախաքննություն»,-ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ