Տրակտորը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է հանդամասում. կա երկու զոհ

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է հանդամասում։ 


Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները տրակտորից դուրս հայտնաբերել են 2 դի։ 

Նախնական տվյալներով՝ մահացածները հայր ու որդի են։  

Քաղաքականություն

Պատահարներ