Երևանում միջին տարիքի տղամարդ է նետվել «Հաղթանակ» կամրջից

Այսօր Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ 

Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ «Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել։ 

Կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 30-35 տարեկան տղամարդու դի։ Դիակի կողքին էլ հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ, ոստիկանները պարզում են՝ արդյոք դա մահացածինն է, թե ոչ։ 

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ