Հրդեհ Դվինի սառնարանային տնտեսության տանիքում

Օգոստոսի 17-ին, ժամը 15։12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դվին գյուղի դպրոցի հարակից տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի փողոցում գտնվող չգործող սառնարանային տնտեսության տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ ժամը 16:01-ին: Այրվել են սառնարանի տանիքը (մոտ 50 քմ) և թոնրատան տանիքը՝ մասամբ (մոտ 10 քմ):

Քաղաքականություն

Պատահարներ