2 եղբայրներին դանակահարած 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Քննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021 թ. փետրվարի 26-ի՝ ժամը 09:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ հասցեում գտնվող շենքերից մեկի մոտ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Լոռու մարզի 58–ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին, ապա նույն դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս օգնության հասած եղբորը՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: 

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Քաղաքականություն