«Խմածությունս գրեք՝ էլ ավտո չեմ կարողանալու քշեմ, մի քանի 100 կիլո մարդ եմ, ո՞նց եմ քայլելու»․ հարբած վարորդը` պարեկայինի պետին

ՀՀ ոստիկանությունը բազմիցս անգամ հորդորել է, որպեսզի վարորդները ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն, մինչդեռ որոշ վարորդներ ասես՝ անտեսեն այդ հորդորները։ Երեկ, օգոստոսի 17-ին, կեսգիշերին մոտ Երևան քաղաքի բնակիչ 44-ամյա Էդգար Կոջոյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավիթաշենի փոքր կամրջի մոտ, դուրս  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կոտրել այն։ 
Այդ մասին հաղորդում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել ոչ սթափ (խմած)։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը։ Ու վարորդը, գուցե չիմանալով, թե ով է իր առջև կանգնած, խնդրում էր՝ թե ոնց անի, որ վթարը չձևակերպվի, իր խմածությունը ջրվի։  

Կոջոյանին հիասթափություն էր սպասվում, քանի որ չկարողացավ Պարեկային ծառայության պետին համոզեր։ Իսկ հետո ստիպված սկսեց նեղսրտել, թե՝ «Հորս արև, ստացվում ա՝ մի տարի կամ մի քիչ ավելի էլ մեքենա չեմ քշելու։ Ես էլ էս մի քանի 100 կիլո ջանդակովս կարա՞մ էդքան քայլեմ»։  
 

Քաղաքականություն