ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար հետախուզվողը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդը թաքնվում է Երևանի Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում։

Հետախուզվողը, որը փորձել էր փախչել, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում բնակվող երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ