Հայտնի է, թե ով էր վրաերթի ենթարկված 70-ամյա անձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` պարզվել է օգոստոսի 18-ին Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, Կոմիտասի պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, ժամեր անց մահացած հետիոտնի ինքնությունը։ 
 

 Պարզվել է՝ մահացածը Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Սարգիս Դանիելյանն էր։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ 
Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։  Բժիշկները, կենաց-մահու պայքար տանելով, վրաերթի ենթարկվածին գիտակցության էին բերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։   Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ մինչ բժիշկների ժամանումը երիտասարդ մի տղա էր վրաերթի ենթարկվածին օգնել, սահմանազատել էր տարածքը, որպեսզի կրկնակի վրաերթի չենթարկվեր։
 Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել նաև Երևանի բնակիչ՝ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կային տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն էր ունեցել դեպքին։  Ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր։ 

Քաղաքականություն

Պատահարներ