Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Opel-ը գլխիվայր շրջվել է, Ford-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Opel Astra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքենրով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ 

Քաղաքականություն

Պատահարներ