Սյունիքում բախվել են BMW-ն ու Ford Transit–ը, որը հայտնվել է գազալցակայանի տարածքում․ shamshyan.com

Օգոստոսի 18-ին՝ ժամը 11։50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են BMW և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։ 

Բախման հետևանքով BMW-ն հարվածել է երկաթե արգելապատնեշին, իսկ Ford-ն էլ հայտնվել է գազալցակայանի տարածքում։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ