Վթարի է ենթարկվել «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ի՝ շուկայի զարգացման պատասխանատուն. բախվել են Opel-ն ու ГАЗ 31029-ը

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Աղասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 18-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Սարիբեկյանի վարած Opel Vectra մակնիշի և  Լոռու մարզի բնակիչ՝ 47-ամյա Արայիկ Մուրադխանյանի վարած ԳԱԶ 31029 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 64-ամյա Շ. Է-ն և 33-ամյա Ս. Է-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Սարիբեկյանը աշխատում է «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու։ 

Քաղաքականություն

Պատահարներ