Արագածոտնի մարզում 48-ամյա վարորդը Volkswagen Golf-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

Օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 48-ամյա Վահան Հովսեփյանը, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 81 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, երկու անգամ շրջվելով և հայտնվել դաշտում: 

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ապարանի բժշկական կենտրոնի բժիշկները, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Շամշյանի տեղեկություններով, վիրավորները վարորդի ընտանիքի անդամներն են:  

Քաղաքականություն

Պատահարներ