Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է գովազդային երկաթյա սյանը․ պապը, տատը և 2 թոռները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 10․5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա  սյանը, գրում է  shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ պապը, տատը և 2 թոռները։  

Քաղաքականություն

Պատահարներ