Բախվել են Վանաձոր-Իջևան երթուղու մարդատար ГАЗель-ն ու Volkswagen-ը

Այսօր, օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Volkswagen և մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Կայքի տեղեկություններով՝ ГАЗель-ը սպասարկում է Վանաձոր-Իջևան երթուղին։  

Քաղաքականություն