Ֆրանսիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բոնդյու օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվականը:

 

Ֆրանսիայի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հողին հարվածելուց հետո, ինքնաթիռը սկսել է այրվել:

Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել են օդաչու-հրահանգիչն ու նրա աշակերտը:

Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ-փրկարարական 37 հաշվարկ:

Քաղաքականություն

Պատահարներ