Կախված 14 տարեկան տղա երեխայի գրպանում ձեռագիր նամակ է հայտնաբերվել. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել անչափահաս տղայի ինքնասպանության դեպքի առթիվ. 

«2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2007թ. ծնված անչափահաս պատանին, որի դին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում: 

Դիակի արտաքին զննությամբ, պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ գրպանից՝ ձեռագիր գրված նամակ: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն