Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ ձգումներ կատարելու մետաղյա ձողի վրա հայտնաբերվել է 14-ամյա տղայի կախված դին

Երեկ, օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների  հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկում հայտնաբերել են երեխայի կախված դի։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ տան տանիքում ձգումներ կատարելու մետաղյա ձողից սպորտային գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 14-ամյա Զ․Պ․-ի դին։  Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։ 

Քաղաքականություն

Պատահարներ