Սյունիքում բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Pathfinder-ը․ 4 վիրավորների թվում կան երեխաներ

Այսօր, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում, Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները վիրավորներից 2-ին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնները։

 

  Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլլխավորությամբ։  Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։  Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Քաղաքականություն

Պատահարներ