Արցախում բռնկված հրդեհը հասել է կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի պահեստավորման վայր

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն: 

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը: 

«Հորդորում ենք  խուճապի չմատնվել: 

Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության  ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո:  

Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ»,- ասված է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ