Երևանում հայտնաբերվել է դանակահարված 3 քաղաքացի

Օգոսոտոսի 25-ին վիճաբանություն, ծեծռկտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի «Բոռա» ռեստոանային համալիրի հետնամասում դանակահարված քաղաքացիներ կան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 


Ոստիկանները նշված վայրում և դրան հարակից տարածքոմ հայտնաբերել են դանակահարված՝ Երևանի բնակիչներ, 67-ամյա Արամայիս  

Բադալյանին, 23-ամյա Էրիկ Սիմոնյանին և 26-ամյա Տիգրան Գրիգորյանին։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ոբքեր վիրավորներին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 


Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում հայտնաբերել են արնանման հետքեր, քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր։  

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձանց դանակահարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արման Եղիազարյանին։  

 

Քաղաքականություն

Պատահարներ