ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 18+․ Անհայտ անձը կրակ է բացել Տանզանիայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ․ ոստիկանները կրակել են զինված անձին

Անհայտ անձը Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում կրակ է բացել Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ականատեսներից մեկի խոսքով՝ տղամարդը կրակել է ոստիկանների վրա, այնուհետև օդ է կրակել: Մոտակայքում գտնվող մարդիկ դիմել են փախուստի:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները կրակում զինված անձին։

 

Իրավապահները հայտնել են, որ կարողացել են մեկուսացնել հարձակվող անձին, հստակեցվում են նրա ինքնությունն ու շարժառիթները: Կա տեսակետ, որ հարձակումը կարող է լինել վրեժ Մոզամբիկում ահաբեկիչների դեմ իրականացված գործողության համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ