ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում արտասահմանցիների ավտոմեքենան ընկել է ձորը

Վրաստանում երեք օտարերկրացու տեղափոխող մեքենան ընկել է ձորը՝ կողաշրջվելով 20 անգամ: 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով վրացական հեռուստաալիքին, միջադեպը տեղի է ունեցել Աջարիայի լեռնային շրջանում՝ Գոդերձի լեռնանցքում: Հեռուստաալիքի տվյալներով՝ երեքից մեկն անչափահաս է եղել: Վերջինս մահացել է:   

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել վրացական Քրեական օրենսգրքի 276 հոդվածով, որն է «Տեղաշարժման անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնների խախտում»: 

Գերատեսչությունից չեն հայտնել, թե որ երկրի քաղաքացիներ են վթարի ենթարկվածները:  

Քաղաքականություն

Պատահարներ