Թուրքիայում հրդեհները շարունակվում են․ մարել են հերթական հրդեհի օջախը

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ շրջանի անտառներում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է առնվել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունից։

 

Երեկ այդ նահանգի անտառներում շոգ եղանակի հետևաքնով առավոտյան բռնկվել էր հրդեհ։ Կրակը մարվել է ինքնաթիռների և ուղղաթիռների օգնությամբ։ Դեպքի վայր էին տեղափոխվել մեծ թվով հրշեջ ծառայության աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում այս ամառ բռնկվել են ուժեղ հրդեհներ, որոնք ընդգրկել էին հսկայական տարածքներ։

Քաղաքականություն