Հաճնի գերեզմանատան մոտ վթար է եղել. կա զոհ

Օգոստոսի 26-ին, ժամը 18:30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը տեղում զոհվել է, դին արգելափակված է խցիկում։

 

Քաղաքականություն

Պատահարներ