Վայոց Ձորի մարզում բախվել են «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան ու «06»-ը

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։  Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113.3 կմ հատվածում բախվել են շտապօգնության Jinbei մակնիշի և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Կայքի  տեղեկություններով՝ վթարված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։  

Քաղաքականություն