Հասարակություն

Չպատվաստվածները կամ ՊՇՌ թեստ չհանձնածները կարող են ազատվել աշխատանքից

Unknown 1,741 դիտում
Չպատվաստվածները կամ ՊՇՌ թեստ չհանձնածները կարող են ազատվել աշխատանքից

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող այն որոշմանը, որի համաձայն՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ կամ ամսական 2 ՊՇՌ թեստի արդյունք։

 

«Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, հաջորդիվ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»,- ասաց նա։

Ըստ Ավանեսյանի՝ ամեն ինչ արվում է սահմանադրության և օրենքների շրջանակում։ 

«Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր։ Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին»,- ասաց նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250