Օրվա լրահոս

«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տանը գտել են 6,5 մլն դոլար և ոսկու ձուլակտորներ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է աֆղան ակտիվիստ Մուհամեդ Ջալալը:

Նրա խոսքով ՝ «սա ընդամենը այսբերգի գագաթն է»: Խուզարկություններն իրականացվել են Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից՝ «Թալիբան» շարժման ղեկավարած գործողության շրջանակում: Բոլոր հայտնաբերված իրերն առգրավվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Սեպտեմբերի 8-ին Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Զահիր Աքբարը հավաստիացրել է, որ Ամրուլլահ Սալեհը գտնվում է Փանջշերում և շարունակում է իրականացնել  լիազորությունները: Դիվանագետը հիշեցրել է, որ Սալեհի՝ որպես պետության ղեկավարի տեղակալի կարգավիճակը երաշխավորված է Աֆղանստանի սահմանադրությամբ:

Վերջին նորություններ