Թաղավարդում կրակոցները վերջին անգամ լսելի են եղել մոտ մեկ ժամ առաջ. Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է Թաղավարդի ուղղությամբ, այսօր գյուղում կրակոցները լսելի են եղել վերջին անգամ մոտ մեկ ժամ առաջ, իսկ դրանից առաջ 7.30-ի մոտակայքում։ Հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր հայտնի տեղեկատվական քաղաքականությունը. համ խախտում է հրադադարը, համ տարբեր սոցիալական կայքերում տեղեկություններ տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել»։

 

Քաղաքականություն

Պատահարներ