Օրվա լրահոս

Եվրոպայում գազի գինը հերթական ռեկորդն Է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 900 դոլարի նշագծին: Այդ մասին վկայում են ICE Futures սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 15-ին արժեքը կտրուկ բարձրացել Է միանգամից 12 տոկոսով: Հոկտեմբերյան ֆյուչերսի գինը, ըստ հոլանդական TTF-ի ինդեքսի, Երևանի ժամանակով 10:35-ի դրությամբ հազար խորանարդ մետրի դիմաց կազմել Է 841,39 դոլար: Ժամը 11:21-ի դրությամբ այն աճել Է մինչև 851,27 դոլար, իսկ փոքր-ինչ ուշ՝ 11:46-ին, գերազանցել Է 875,84 դոլարը: Նախորդ ռեկորդը սահմանվել Է սեպտեմբերի 14-ին, երբ արժեքը հասել Էր 810 դոլարի:

Եվրոպայում վառելիքի արժեքը շաբաթվա սկզբից ի վեր աճել Է 22 տոկոսով, իսկ սեպտեմբերի սկզբից ի վեր՝ գրեթե մեկուկես անգամ. սեպտեմբերի 1-ին գազը սակարկվել Է հազար խորանարդ մետրի դիմաց 614 դոլարի մակարդակին: Վերլուծաբանները կարծում են, որ նման դինամիկան պայմանավորված Է ԵՄ-ում անցյալ տարի ցուրտ ձմռան պատճառով հումքի ցածր պաշարներով:

Այսպես, սեպտեմբերի 14-ին եվրոպական գազապահեստարանները լցվել Էին 70,75 տոկոսով, անցյալ տարի ցուցանիշը կազմել Է 93 տոկոս: Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում են փորձագետները, «Գազպրոմը» չի ցանկանում «Հյուսիսային հոսք-2» մայրուղու գործարկման ֆոնին ավելացնել պոմպամղումը և վաճառքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Վերջին նորություններ