ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղեկացնում ենք, որ դադարեցնում ենք «Ռադիո Ավրորայի» սփռումն Արցախում
«Ռադիո Ավրորան» տեղեկացնում է, որ դադարեցնում է սփռումն Արցախում։ 2015 թվականից ի վեր «Ավրորան» իր 100.7 հաճախականությամբ հեռարձակվել է արցախահայության և սահմանին կանգնած զինծառայողի համար՝ չհետապնդելով կոմերցիոն շահ։ Նպատակը եղել է տեղի բնակչությանը հայալեզու տեղեկատվությամբ ապահովելը։ Ռադիոկայանը Արցախի մեր հայրենակիցների և զինվորների համար լուսաբանել է ինչպես 2016-ի Ապրիլյան, այնպես էլ՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքը, մինչև Շուշի բերդաքաղաքում թշնամու կողմից «Ավրորայի» հեռարձակման կայանի ռմբակոծումը։ Թեև կարճ ժամանակ անց ռադիոկայանին հաջողվեց վերականգնել հեռարձակումը, այնուամենայնիվ, այժմ, «Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ պայմանավորված իրավական անորոշություններով և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Նոր պայմանավորվածությու՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հրապարակ»
Մի քանի օր է, ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավ...
ՄԻՊ-ից արձագանքել են ԱԺ նախագահի՝ «հնարած տեսարան» արտահայտությանը
Ազգային ժողովի նախագահի խոսնակը մեկնաբանել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ռեպլիկը առնչվել է «Պատիվ ունեմ» խմբակցության...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հղի է մահացել
Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանում հանգստացող ԱԺ նախագահին բժիշկ եք տալիս, քաղաքացիների պետպատվերը՝ հանում. հարց նախարարին
Հունաստանում հանգստացող ԱԺ նախագահին բժիշկ եք տալիս, քաղաքացիների պետպատվերը՝ հանում: Այս մասին հարց բարձրացրեց «Հայաստա...