Ադրբեջանցի, թուրք և պակիստանցի զինվորականներն իրականացրել են հերթական զորավարժությունները

Բաքվում անցկացվող «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունների շրջանակում ադրբեջանցի, թուրք և պակիստանցի զինվորականներն իրականացրել են հերթական փոլով նախատեսված առաջադրանքները: 

Ինչպես փոխանցում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ուսումնավարժանքների ծրագրի համաձայն՝ երեք երկրի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատի անդամները բերվել են մարտական պատրաստվածության և առաջադրանքներ են իրականացրել՝ ուղղված պայմանական հակառակորդի ոչնչացմանը:   

Զորավարժությունները տևելու են մինչև սեպտեմբերի 20-ը:

Քաղաքականություն

Պատահարներ