Պուտինը ընտրություններում քվեարկության համար օգտագործել է օգնականներից մեկի հեռախոսը. Պեսկով

ՌԴ-ում Պետդումայի ընտրություններում ժամը 20:00-ի տվյալներով Ռուսաստանի բնակչության մասնակցությունը  ընդհանուր առմամբ կազմել է 16,85%: Այս մասին հայտնում է երկրի ԿԸՀ-ի տվյալները: Հայստնում է TACC-ը: 

 

Հավելենք, որ ըստ ռուսական մամուլի փոխանցման Վլադիմիր Պուտինը ընտրություններում քվեարկության համար օգտագործել է օգնականներից մեկի հեռախոսը: Այս մասին հայտնել Է նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահն իրոք գաջեթ չունի, բայց գաջեթներ ունի նրա օգնականները ։ Օգնականներից մեկի հեռախոսն օգտագործվել է քվեարկության համար ։ Այստեղ ամեն ինչ միանգամայն նորմալ էր», — ասաց նա ։

Քաղաքականություն

Պատահարներ