Թբիլիսիում օրենքով գողի որդուն սպանողը կարող էր վարձու մարդասպան լինել

Հայտնի օրենքով գողի որդու ՝ 22-ամյա Նիկա Կվարացխելիայի սպանության կատարողը, ենթադրաբար, վարձու մարդասպան է եղել, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը: Այս մասին գրում է sputnik-georgia -ն: 
Նիկա Կվարացխելիան, այն բանից հետո, երբ նրա վրա 9 գնդակ է արձակվել, մահացել է հինգշաբթի օրը հիվանդանոցում:

 

Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ երիտասարդի սպանությունը հնարավոր է կապված է նրա հոր ՝ քրեական հեղինակություն Գիա Կվարացխելիայի գործունեության հետ: Գիա Կվարացխելիան կասկածվում է 20 տարվա վաղեմության մեկ այլ օրենքով գողի սպանության մեջ:


Դեռ 20 տարի առաջ Մոսկվայում սեփական ավտոմեքենայում ինքնաշեն ռումբով պայթեցրել էին քրեական հեղինակություն Դավիթ Կակուլիային ՝ «Դաթո թբիլիսսկին» ։

 

Ռուսթավի 2- ը պարզել է, որ հետաքննությունն աշխատում է այն վարկածի վրա, որի համաձայն Նիկի Կվարացխելիայի սպանությունը պատվիրել են Ռուսաստանից` Կակուլիայի երեխաները:


Նիկա Կվարացխելիայի սպանության հիմնական ապացույցները ՝ տեսախցիկների ձայնագրություններն են։ Կադրերում երեւում է, թե ինչպես է մարդասպանը գլխարկով եւ դիմակով, առանց նախազգուշական միջոցների սպասում զոհին իր մեքենայի մոտ: Չնայած այն հանգամանքին, որ տեղը մարդաշատ է, հանցագործը առանձնապես զգուշություն չի ցուցաբերում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ