Լուսանկարներ․ Բաթում քաղաքի փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևի պատճառով

Վրաստանի Բաթում  քաղաքի փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևի պատճառով։ Հեղեղված են առևտրի օբյեկտները և շենքերի առաջին հարկերը: Վնասվել են նաև  շենքերի բակերում կանգնած մեքենաները: 

Տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված դժվարություններ կան: Քաղաքի բնակիչները ստիպված են ոտքով քայլել ողողված փողոցներով: Անձրևն ուժեղացել է այսօր լուսադեմին: Քաղաքի թեժ գիծը ստացել է ավելի քան 50 հաղորդագրություն այն բնակիչներից, որոնք շտապ օգնության կարիք ունեն:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ