Լուսանկարներ․ Տասից ավելի կրակոց․ մահափորձ են կատարել Զելենսկու խորհրդականի դեմ

Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերխի Շեֆիրի դեմ մահափորձ է կատարվել: Այս մասին հայտնում է TACC-ը։ 

«Կրակել են Շեֆիրի վրա: Երեք փամփուշտ խոցել է վարորդին: Նա այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` ծանր վիճակում: Շեֆիրը ողջ է, վիրավորում չունի», - ասել է աղբյուրը հրատարակությանը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ մահափորձը տեղի է ունեցել Կիևի մերձակա Լեսնիկի գյուղի մոտակայքում, ժամը 10:00-ին: Տասից ավելի փամփուշտ է դիպել մեքենային: Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում հարձակվողներին գտնելու համար:


Քաղաքականություն

Պատահարներ