Radio Aurora-ի հաղորդավարուհին պատվաստվելուց հետո վարակվել է covid19-ով

Radio Aurora-ի հաղորդավարուհի Լիլիթ Աղաջանյանը դեռ ամիսներ առաջ պատվաստվել էր «Սպուտնիկ» պատվաստանյութի երկու դեղաչափով, սակայն այսօր Լիլիթի covid19-ի թեստի պատասխանը դրական է։ 

 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Առողջապահության նախարարը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասաց, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում։

 

Ավանեսյանն ընդգծեց՝ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում, ինչպես նաև որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել հարյուր տոկոսով որևէ բան։

 

Ռադիոհաղորդավարուհին պատրաստվում է դատական հայց ներակայացնել ՀՀ Առողջապահության նախարարության դեմ։ 

 

 

 

Քաղաքականություն