Սպասվում է անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քաղաքականություն

Պատահարներ