Հայտնի է՝ ինչում են մեղադրել ինքնասպանություն գործած ՌԴ քննչական կոմիտեի Պերմի վարչության ղեկավարին․ մանրամասներ

Ինքնասպան է եղել Ռուսաստանի քննչական կոմիտեի Պերմի երկրամասի վարչության պետ, գնդապետ Սերգեյ Սարապուլցևը: Նա այդ քայլին է դիմել՝ վերադառնալով հանդիպումից, որի ժամանակ քննարկվել է Պերմի պետական ​​համալսարանի վրա զինված հարձակման վերաբերյալ քրեական գործի քննությունը:

 

Գնդապետը մեղադրվել է հետաքննության վատ կազմակերպման և բնակչության բողոքներին ուշ արձագանքելու համար: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով URA.RU-ի  իրազեկ աղբյուրներին:

Ըստ նրանց՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը խոստացել է գնդապետին հեռացնել պաշտոնից և անփութության հիմքով նրա դեմ ստուգում իրականացնել, որից հետո գործ էր հարուցվելու:

 

Պերմի երկրամասի վարչության պետի մահվան գործով Քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակում ընթացակարգային ստուգումներ են սկսվել: Ըստ Коммерсантъ-ի՝ գնդապետը գրություն է թողել, որում խնդրում է ներել իրեն «արած և չարած» մեղքերի համար:

Սերգեյ Սարապուլցևն ավարտել էր Պերմի պետական ​​համալսարանը, որտեղ հրաձիգ Թիմուր Բեկմանսուրովը հրաձգություն էր սկսել՝ սպանելով 5 մարդու:

Քաղաքականություն

Պատահարներ