Ինչ նպատակ է հետապնդում Էրդողանը իր պլանով․ ռուս թուրքագետ

Ռուս թուրքագետ Վլադիմիր Ավատկովն իր տելեգրամյան ալիքում գրել է այն մասին, թե ինչ է նշանակում իրականում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի առարկած «հինգից ավելի աշխարհ» պլանը։ Այս մասին հայտնում է Հրապարակը։ 

 

Դա, ըստ Ավատկովի, նշանակում է մի աշխարհ, որտեղ Թուրքիան համաշխարհային տերություն է, իսկ հին մեծ տերությունները վճարում են նախկին վասալներին կլիմայի ամեն մի փոփոխության համար։ Երկրորդ, ըստ Ավատկովի, դա այն Թուրքիան է, որը ունենալու է այլ սահմաններ, չէ որ էրդողանն է ասել, որ Թուրքիայի ֆիզիկական սահմանները տարբերվում են այն սահմաններից, որ կա սրտում։ Ըստ այդ տարբերվող սահմանների, Թուրքիայի կազմում է եւ Բաթումին, եւ Կիպրոսը եւ Սալոնիկը եւ Հալեպն ու Մոսուլը։ Այլ թվարկումների համար, ըստ քաղաքագետի, պարզապես ժամանակը չի հերիքել։ Եւ երրորդ, դա թուրքական պատկերացրած արդարությամբ աշխարհն է, որտեղ Թուրքիան իսլամական եւ թյուրքական աշխարհների լիդերն է։ Եւ վերջապես, չորրորդ, դա այն Թուրքիան է, որը հաբ է հանդիսանում եւ որի անվտանգությունն ապահովում են անօդաչուներն եւ միջուկային Պակիստանը, որի ռեսուրսները մատակարարում է Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիան եւ իր լոբբիստների միջոցով ամբողջական ռեգիոններ է վերահսկում։ Քաղաքագետը նկատել է, որ այդ ամենը կարող է իրականություն դառնալ, եթե նման ոգով ամեն ինչ շարունակվի։

Քաղաքականություն

Պատահարներ