Կապանի ռեստորաններից մեկում մատուցողը դանակահարել է 37-ամյա տղամարդուն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09։15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

 

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի 30-ամյա մատուցողը դանակահարել էր 37-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։

Քաղաքականություն

Պատահարներ