Մաճկալաշենում Կոսոբոկովի օպերատիվ արձագանքի և նրա գործունեության արդյունավետության մասին․ Sputnik Արմենիա

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ հակառակորդի առաջխաղացման փորձը նախորդ շաբաթ հանգեցրեց նրան, որ ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցի զինվորականները ելման դիրքեր վերադարձան։ Այս փաստը ակնհայտորեն ցուցադրեց գեներալ Կոսոբոկովի և նրա ենթակայության տակ գտնվող զինվորականների օպերատիվ արձագանքի արդյունավետությունը, երբ կողմերի գործողությունները կարող էին թեժ փուլի վերածվել։ Գրում է Sputnik Արմենիան։

 

Ակնհայտ է, որ հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելուն ուղղված Կոսոբոկովի ստանձնած էստաֆետը թույլ է տալիս կայունություն պահպանել և այդպիսով արժանանում է հակամարտող կողմերի վստահությանը։

Ավելին, լրատվականի տեղեկություններով, դրա շնորհիվ որոշ հատվածներում կրճատվել է հայկական և ադրբեջանական դիրքերի, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թիվը։

Ակնհայտ է, որ Արցախում Կոսոբոկովի հաջող գործունեության մեկնարկի գրավականը նրա կովկասյան փորձն է։ Նա 2008 թվականին մասնակցել է հարավ–օսեթական հակամարտությանը, եղել է Աբխազիայում ռուսական ռազմակայանի հրամանատար (2015-2017 թթ.), իսկ ներկայումս Վլադիկավկազում տեղակայված 58-րդ բանակի փոխհրամանատարն է։

 

Կարևոր է նշել, որ Արցախում իր գործունեությունը գեներալ–մայոր Կոսոբոկովը համատեղում է իր հիմնական պաշտոնի հետ։ Նա շարունակում է փոխհրամանատար մնալ։ Հաշվի առնելով նրա տարիքը` 47 տարեկան, ինչպես նաև արցախյան խաղաղապահ զորավարժարանում ձեռք բերված լրացուցիչ գործնական հմտությունները, գեներալ Կոսոբոկովը հետագա հաջողակ կարիերայի լավ հեռանկար ունի։

 

Քաղաքականություն