ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ագռավների զանգվածային անկում է գրանցվել

Շուրջ 200 սատկած սեւ ագռավ են հայտնաբերել Նովոսիբիրսկի մարզի Ուստ-Տառկա գյուղում, նրանց անկման պատճառները պարզվում են: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ուստ-Տարկի շրջանի անասնաբուժության վարչության ղեկավար Սերգեյ Կուզլյակինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Նշանների մեծ մասը վկայում Է, որ, ամենայն հավանականությամբ, դա թունավորում Է»,-ասել Է Կուզլյակինը, ճշտելով, որ գյուղի մյուս կենդանիներն ու թռչունները չեն տուժել: 

Նա նշել Է, որ ագռավների մարմինները հավաքել են, նմուշներ վերցրել, դրանք ուղարկվել են լաբորատորիա. արդյունքն սպասվում Է սեպտեմբերի 27-ին: 

Գործակալության զրուցակիցը նաեւ հայտնել Է, որ հիմնականում սատկել են այս տարի ծնված թռչունները: Նրա խոսքով՝ վարչության մասնագետներն ստուգել են գյուղի տարածքը եւ մի շարք ձեռնարկություններ, այդ թվում՝ հաց ընդունող կետը, անցկացվել Է բակային շրջայց: 

«Ընտանի կենդանիներն ու թռչունները նորմալ վիճակում են»,-ասել Է Կուզլյակինը: 

 

Քաղաքականություն