ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն առանց ընդդիմության քննարկեց և ընդունեց համայնքների խոշորացման վերաբերյալ նախագիծը

Այսօր՝ ԱԺ-ն արտահերթ նիստում 63 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացված Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Համայնքների խոշորացման վերաբերյալ նախագծով առաջարկվում է 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի մեջ՝ արդյունքում ունենալով 78 համայնք, 71-ը՝ միավորված։

Հիշեցնենք, որ նախագծերի քննարկմանը և քվերակությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քանի որ ընդդիմությունն ընդմիջումից առաջ լքել էր նիստերի դահլիճը:

Քաղաքականություն